Սիրիայում կրակ են բացել ՄԱԿ-ի դիտորդների վրա, ովքեր փորձել են հասնել այն բնակավայրեր, որտեղից լուրեր էին հասնում, որ հաշվեհարդար են տեսնում խաղաղ բնակիչների նկատմամբ:

Այս մասին, այսօր` հունիսի 7-ին, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը` կազմակերպության գլխավոր ասամբլեայի նիստում:

«Հենց նոր ես տեղեկություն ստացա, որ սովորական զենքերից կրակ են բացել ՄԱԿ-ի դիտորդների վրա»,-ասել է Բան Կի-Մունը, հաղորդում է «Ազատությունը»: