Ամերիկյան Boring (ձանձրալի) ավանը քույրացել է Շոտլանդիայի Dull (տաղտկալի, Dull թարգամանաբար նշանակում է նաեւ «հիմար») գյուղի հետ:
Այդ երկու բնակավայրերի միջեւ բարեկամությունը պաշտոնական կարգավիճակ է ձեռք բերել «Ձանձրալիի» տեղական վարչակազմի կողմից հաստատվելուց հետո:
«Ձանձրալիի» բնակչությունը կազմում է 12 հազար, այն դեպքում, երբ «Տաղտկալին» փոքրիկ գյուղ է, որտեղ բնակվում է 40-60 մարդ: «Տաղտկալիում» չկա խանութ եւ գարեջրատուն. Գյուղացիները ապրանք գնելու եւ զվարճանալու համար գնում են հարեւան գյուղ:
Երկու բնակավայրերի բարեկամանալու գաղափարը պատկանում է «Տաղտկալիի» բնակիչ Էլիզաբեթ Լեյթոնին, ով ԱՄՆ-ում հանգստանալիս պատահաբար հայտնվել է «Ձանձրալիում», գրում է Lenta.ru-ն:




























