Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ, նշանակվել է թուրքական վառելիք ներկրող Turcas ձեռնարկության վարչության նախագահ։

Նշենք, որ Թուրքական Turcas-ը եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) նավթի ներկրման եւ վերամշակման ոլորտում մի շարք համատեղ ծրագրեր են իրականացնում։

Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզան Բաքվում ԱՄՆ դեսպան է աշխատել ընդամենը մեկ տարի, քանի որ ԱՄՆ Կոնգրեսը չհաստատեց նրա թեկնածությունը: