Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ամբողջությամբ կորցրել է լեգիտիմությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է РБК-ն` վկայակոչելով CNN-ը, այսօր` հունիսի 7-ին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի –Մունը: Նրա խոսքով, իր ելույթից մի քանի րոպե առաջ ինքը տեղեկացել է, որ Սիրիայում հարձակվել են ՄԱԿ-ի դիտորդների վրա, որոնք փորձել են հասնել Համա նահանգ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ՄԱԿ-ի դտորդների վրա կրակ են բացել թեթեւ զինատեսակներից: Միաժամանակ, Բան Կի-Մունը չի հստակեցնել, թե ում է կասկածում այդ հարձակման մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ այսօր` հունիսի 7-ին Սիրիայում կրակ են բացել ՄԱԿ-ի դիտորդների վրա, երբ նրանք փորձել են հասնել այն բնակավայրեր, որտեղից խաղաղ բնակիչների նկատմամբ հաշվեհարդարի մասին տեղեկություններ են ստացվել: