Սիրիայում իրավիճակը կարգավորելու պլանը չի աշխատում: Այս մասին, այսօր` հունիսի 7-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի` Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանը:
Ինչպես հաղորդում է Dni.ru-ն, Անանը տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դրել է ՍԻրիայի կառավարության վրա: «Այսօր, թեեւ պլանն ընդունվել է եւ Սիրիայում դիտորդական առաքելություն է տեղակայվել, ես պետք է անկեղծ լինեմ եւ խոստովանեմ, որ այն չի գործում»,-հայտարարել է նա, կոչ անելով «գործել արագ»:
«Որքան շատ մենք սպասենք, այնքան արմատական կլինի իրավիճակը եւ այնքան դժվար կլինի լուծում գտնելը»,-ասել է Անանը:




























