ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել «Մագնիտսկիի գործով» ռուս պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների մասին օրինագծին:

Ինչպես հաղորդում է РБК-ն` վկայակոչելով Reuters-ը, օրինագիծը նախատեսում է վիզային եւ ֆինանսական պատժամիջոցներ այն ռուս պաշտոնյաների նկատմամբ, ովքեր, ըստ ամերիկյան իշխանությունների, պատասխանատու են Սերգեյ Մագնիտսկիի անօրինական ձերբակալության համար, ով հետագայում մահացել է:

Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը դրվելու համար օրինագիծը պետք է անցնի եւս երկու հանձնաժողովներով:

Ենթադրվում է, որ ռուս պաշտոնյաների ցանկը պետք է կազմի ԱՄՆ պետքարտուղարը` խորհրդակցելով ֆինանսների նախարարի հետ: