Այսօր` հունիսի 7-ին, ժամը 21:45-ի սահմաններում, Հայաստանի տարբեր հատվածներից երկնակամարում տարօրինակ երկնային մարմին են նկատել` կոնաձեւ լուսային էֆեկտով:
NEWS.am-ի խմբագրությունը բազմաթիվ զանգեր է ստացել ականատեսներից, ովքեր ապշահար պատմում էին իրենց տեսածի մասին:
Ականատեսների վկայությամբ, երեւույթը շատ կարճ է տեւել, որի ընթացքում փոքրիկ լույսը արագ մեծացել է, սկսել սպիտակ ծխի տեսք ընդունել, ապա արագ անհետացել:
Տարօրինակ երեւույթը նկատել են Երեւանում, նաեւ Արմավիրի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, մասնավորապես, Կապան քաղաքում:
Նշենք, որ նման երեւույթ նկատվել է նաեւ 2009 թվականի դեկտեմբերին, Նորվեգիայում, սակայն հետագայում պարզվել է, որ դա ռուսական հրթռ է եղել:











