Fitch-ն իջեցրել է Իսպանիայի վարկանիշը А-ից մինչեւ ВВВ բացասական գնահատականի:
Որոշումը «պայմանավորված է հարկային համակարգի եւ բանկային հատվածի վերակառուցման բարձր արժեքով եւ վերակապիտալիզացմամբ, որոնց անցկացման համար կարող է անհրաժեշտ լինել 60 միլիարդից մինչեւ 100 միլիարդ եվրո, պետական պարտքի մեծացմամբ, ճգնաժամով, որում գտնվում է երկրի տնտեսությունը եւ որից այն դուրս կգա 2013 թվականից ոչ շուտ, ինչպես նաեւ հունական սցենարի կրկնության մտավախությամբ»,- ասվում է Fitch գործակալության հաղորդագրության մեջ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Վարկանիշի իջեցման վրա ազդել է նաեւ միջազգային փորձագետների կարծիքը, որ Իսպանիան արտաքին ֆինանսական օգնության կարիք ունի:



























