Մոսկվայի ավտոկայանատեղում 17-ամյա դեռահասը սպանել է հոր հետ վեճի բռնված տղամարդուն:
Հունիսի 7-ի գիշերը 36-ամյա մոսկվացին իր Range Rover-ը կայանել էր Վոլգոգրադյան պողոտայի 1-ին հատվածի 150 տան մոտ: Վարորդը վեճի է բռնվել մոտակայքում զբոսնող խմբի հետ: Տղամարդը դուրս է եկել մեքենայից, որից հետո խոսակցությունը վերաճել է վեճի:
Այդ ժամանակ տղամարդու` մեքենայում գտնվող 17-ամյա որդին հանել է հոր հրացանը եւ կրակել երիտասարդներից մեկին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
1986 թվականին ծնված մոսկվացին հիվանդանոց է տեղափոխվել մեջքի եւ կրծքավանդակի հրազենային վնասվածքներով եւ վախճանվել:



























