ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը կարծում է, որ Իրանը պետք է դառնա Սիրիայի հետ բանակցող խմբի անդամներից: Նա այդ հայտարարել է Սիրիայի իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի փակ նիստում:
Անանը հայտարարել է, որ «քննարկվում է բանակցող խմբի ստեղծման հնարավորությունը, որտեղ կընդգրկվեն իրադրության վրա իրական ազդեցություն ունեցող երկրներ, որոնք կկարողանան ազդել բոլոր կողմերի վրա` Սիրիայի կառավարության եւ ընդդիմության»: Նման խմբի խնդիրն այն է, որ կարողանան խնդրին իրատեսորեն մոտենալ: Ընդ որում, նա հույսեր է կապում Իրանի հետ: «Հանդիսանալով տարածաշրջանի կարեւոր երկիր` Իրանը ներդրում կունենա կարգավորման մեջ», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դրան համաձայն չէ ԱՄՆ-ն: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը լրագրողների առաջ ելույթ ունենալով, մեղադրել է Թեհրանին, որ ներկայումս նա խնդիրներ է ստեղծում Սիրիայում եւ ակտիվ աջակցում է կառավարությանը բռնությունն իրագործելիս:
«Դեռեւս Իրանը խաղաղ կարգավորման գործընթացում կառուցողական ներդրում ունենալու պատրաստակամություն չի ցուցաբերել, պնդել է ամերիկյան դեսպանը: - Նա ապակառուցողական դեր է կատարում»:



























