Երուսաղեմում շնատերերին շների կեղտը չմաքրելու դեպքում կտուգանեն ԴՆԹ անալիզի օգնությամբ: Սրբազան քաղաքի իշխանությունները մտադիր են դրա համար տնային շների ԴՆԹ-ի հատուկ բանկ հիմնել:

Նրան, ով չի մաքրի շան կեղտերը, անալիզի հիման վրա փոստով 100 դոլարի տուգանքի մասին ծանուցում կուղարկվի:

Ինչպես տեղեկացնում է  «Գոլոս Ռոսիին», գաղափարը երկրի համար նոր չէ, նման բան արդեն կիրառում են Փեթահ Թիքվա քաղաքում, որտեղ ԴՆԹ թեստերն օգտագործվում են նաեւ քաջալերման նպատակով, այն է`շնային կեր են հատկացնում այն տերերին, ովքեր շան կեղտը լցրել են հատուկ տոպրակներ եւ նետել նախատեսված վայրում: