ԱՄՆ-ում Samsung Galaxy S III սմարթֆոնի թողարկումը հարցականի տակ է. նրան որոշել է խանգարել Apple ընկերությունը, որը, կարելի է ասել, Samsung-ի գլխավոր մրցակիցն է:

Apple-ը հայց է ներկայացրել Քալիֆորնիայի նահանգի Սան-Խոսեի մարզային դատարան, որտեղ խնդրում է նախնական արգելք դնել Galaxy S III-ի վաճառքի վրա: Որպես հիմնավորում, Apple-ը նշում է առնվազն երկու պատենտների խախտումների մասին, հաղորդում է BFM.RU-ն:

Առաջինը վերաբերում է որոնման եւ տեղեկատվության փոխանակման ունիվերսալ տեխնոլոգիային: Այն օգտագործվում է Siri-ի iOS սարքավորման «ձայնային օգնականի» մեջ: Երկրորդ պատենտը վերաբերում է սարքավորման վրա տվյալների մշակման ծրագրին:

IT ոլորտի ռուս փորձագետի կարծիքով, առաջին հայացքին առարկություննեն, առաջին հերթին, պետք է ներկայացվեն Google-ին:

«Սակայն Apple-ն, իհարկե, իրավունք ունի դիմել միանգամից Samsung-ին, դրանով ձգձգելով Galaxy S III-ի վաճառքը, հետո միայն դիմել նաեւ Google-ին: Հիմա ամենակարեւորը ոչ թե փողն է, այլ ժամանակը եւ Apple-ի կողմից նման մոտեցումն արդարացված է, թեեւ այն սպորտային չէ»,-ասել է փորձագետը: