Բոլիվիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով 16 աշակերտ է զոհվել, եւս 32-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Միջադեպը տեղի է ունեցել Ասերո Մարկի վարչակազմի շենքի մոտ, մայրուղու վրա:

Ավտոբուսը կորցնելով կառավարումը, դուրս է թռել ճանապարհից եւ ընկել անդունդը: Ավտոբուսի ուղեւորները 16-18 տարեկան բարձրդասարանցիներ են եղել, ովքեր գնում էին մայրաքաղաք` մասնակցելու սպորտային մրցության:

Ավտոբուսը վայր է ընկել 120 մետր բարձրությունից, հաղոդրում է Utro.ru-ն:

Նախնական վարկածով, ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, երբ փորձել է նեղ փողոցում ճանապարհ տալ դիմացից եկող մեքենային: