Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արեւելյան շրջագայությունն առանց արտակարգ պատահարի չի անցել: Նրա օդանավը փչացել է Տաշքենդի օդանավակայանում վայրէջքի ժամանակ եւ Պեկին նա մեկնել է պահեստային օդանավով:

Life News-ը պարզել է, որ վայրէջքից բառացիորեն կես ժամ առաջ, Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ուժեղ փոթորիկ է սկսվել: Պուտինի արձանագրային ծառայության ղեկավարը նույնիսկ պատրաստվում էր նրան, որ նախագահի ԻԼ-96 օդանավը վայրէջք կատարի պահեստային օդանավակայանում:

Սակայն օդաչուները որոշել են վայրէջք կատարել Տաշքենդում եւ հաջողությամբ արել են դա: Այդուհանդերձ, ուժեղ քամուց օդանավի տուրբինում քարեր են հայտնվել, ուստի Պուտինը Պեկին է մեկնել պահեստային օդանավով:

Ռուսաստանի նախագահին տրամադրել են Տու-214, որը հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, ինչ ՌԴ նախագաի օդանավը: Իսկ արդեն Պեկինից Պուտինը Ղազախստանի մայրաքաղաք է մեկնել ԻԼ-96-ով: