Աշխարհի ամենավտանգավոր բնակավայրում` Սոմալիի Մոգադիշո քաղաքում բացվել է առաջին քիմմաքրման կետը, որի սեփականատերը 24-ամյա գործարար Մոհամեդ Մահմուդ Շեյխն է, ով, օգտվելով մայրաքաղաքի համեմատաբար խաղաղ վիճակից, վերադարձել է արտասահմանից, հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ քաղաքում նման ձեռնարկություններ չեն եղել եւ գործարարներն իրենց կոստյումները մաքրելու համար ստիպված էին մեկնել հարեւան Քենիայի մայրաքաղաք Նայրոբի:




























