Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով, հունիսի 9-ին, աշխատանքային այցով Երեւան կժամանի Չինաստանի ժողովրդական հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է, որ երկու երկրների գլխավոր դատախազները կստորագրեն «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության եւ ՉԺՀ գլխավոր դատախազության միջեւ համագործակցության» ծրագիր, կքննարկեն փոխգործակցության վերաբերող հարցեր:
Առաջին փաստաթուղթը՝ ՀՀ գլխավոր դատախազության եւ ՉԺՀ գերագույն Ժողովրդական դատախազության միջեւ համագործակցության մասին Համաձայնագիրը, ստորագրվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին, Պեկինում:




























