ՌԴ Սվերդլովի մարզի Կամենսկ-Ուրալսկում ոստիկաններին հաջողվել է կանխել ուզբեկների եւ հայերի միջեւ զանգվածային զինված բախումը: Այդ մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Ըստ Ոստիկանության տվյալների` վեճին մասնակցել է 70 մարդ, ձերբակալվել են հանդիպման կազմակերպիչները եւ 18 ակտիվիստ:  Պարզվել է նաեւ, որ ուզբեկներին օգնության էր գալու 50-60 մարդ Չելյաբինսկից եւ Կուրգանից: Հանդիպման մասնակիցներից առգրավվել են մետաղյա ձողեր, բենզինով լի շշեր եւ տարբեր տեսակի զենքեր:

Վիճաբանությունը բռնկվել էր դեռեւս ապրիլի 29-ին, երբ հայկական եւ ուզբեկական համայնքների ներկայացուցիչները վիճել էին տեղի սրճարանում: Հաջորդ օրը մի քանի անհայտ անձինք հարձակվել էին երկու ուզբեկի վրա, որոնց տեղափոխել էին հիվանդանոց:

Արդն հունիսի 4-ին հիվանդանոց էին տեղափոխել հայի` հրազենային վնասվածքով: Ըստ տուժածի` իր մեքենայի վրա կրակել են  անհայտ անձինք: