Երկրին սպառնում է բնապահպանական կոլապս արդեն այս հարյուրամյակում, նախազգուշացնում են գիտնականները: Ընդ որում, այն կարող է կործանվել հանկարծակի, այլ ոչ աստիճանաբար, ինչպես ենթադրում էին նախկինում:
22 առաջատար կենսաբանների, բնապահպանների, երկրաբանների եւ պալեօնթոլոգների խումբը հետազոտություն է սկսել ՄԱԿ-ի զարգացման կոնֆերանսի նախօրեին, որը տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում` հունիսի 20-22-ը:
Երկրին սպառնում է գլոբալ տաքացումը, բնակչության քանակի աճը եւ շրջակա միջավայրի վատացող վիճակը, պատմում է գերմանական Focus հրատարակչությունը, որին հղում է կատարում InoPressa-ն:
Գիտնականները կարծում են, որ մինչեւ 2050 թվականը երկրագնդում կլինի 9,3 միլիարդ մարդ, իսկ կլիման կտաքանա 2 աստիճանով:
Ընդ որում, գիտնականները նշում են, որ դեռեւս ժամանակ կա ինչ-որ բան փոխելու. օրինակ, դադարեցնել սպառել հումքային պաշարները եւ ջանալ հասնել տնտեսական աճի ցանկացած գնով, ասվում է հոդվածում:



























