Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների` Տրաբզոնում հունիսի 8-ին կայանալիք հանդիպման հիմնական թեման լինելու է լոգիստիկ կենտրոնի ստեղշումը: Այդ մասին հայտարարել է Տրաբզոնի նահանգապետ Ռեջեփ Քըզըլջըքը:
Նրա խոսքով, Տրաբզոնում լոգիստիկ կենտրոնի ստեղծման հաշվետվությունը նախօրեին ներկայացվել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: «Դա տարածաշրջանի համար շատ կարեւոր նախագիծ է»,- ասել է նա:
Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Գրիգոլ Վաշաձեի, Էլմար Մամեդյարովի եւ Ահմեդ Դավութօղլուի եռակողմ առաջին հանդիպումն է:




























