Երեւանում, հունիսի 7-ին, տեղի է ունեցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում առաջարկվել է ընտրել եւս մեկ փոխնախագահ, ինչը բխում է կուսակցության կանոնադրությունից: Այդ պաշտոնում առաջարկվել է վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի թեկնածությունը, որն անցել է միաձայն:
Տեղեկացնենք, որ այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահներն են Անուշ Սեդրակյանը եւ Հովհաննես Ղազարյանը:
Վարչությունը նաեւ որոշել է ձեւավորել տարածքային կազմակերպչական եւ վերլուծական բաժիններ:
Տարածքային կազմակերպչական բաժնի ղեկավար է ընտրվել վարչության անդամ Արմեն Առաքելյանը, իսկ վերլուծական բաժինը կղեկավարի վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը:




























