Շվեդիայում հաջողությամբ փորձարկել են Ալցգեյմերի հիվանդության դեմ դեղամիջոցը: CAD106 պայմանական անունով դեղամիջոցը իսկական բեկում է համարվում այս բավական լուրջ հիվանդության բուժման ասպարեզում: Ալցգեյմերի հիվանդությունն առաջ է բերում տկարամտություն, ապա նաեւ մահ:
Ալցգեյմերի հիվանդության դեմ դեղամիջոցների ստեղծմանն ուղղված կլինիկական փորձարկումները, որոնք շարունակվում են 10 տարի, ուղեկցվել են մեծ քանակությամբ բացասական ազդեցություններով եւ ձախողվել են:
Նոր դեղամիջոցի գործունեության սկզբունքը ակտիվ իմունիզացիան է:
Փաստացի նոր` CAD106 դեղամիջոցը փոխանցվող թերապեւտիկ միջոց էայն մարդկանց համար, ովքեր ունեն Ալցգեյմերի հիվանդության թեթեւ եւ միջին ծանության տարբերակները:




























