Ֆրանսիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց կինը` Մարիա Թերեզա Բարդեն: Նա մահացել է այսօր` հունիսի 8-ին, ծննդյան օրից 4 օր անց: Ծերանոցի աշխատակիցների փոխանցմամբ, կինը 114 տարեկան էր, նա երկարակեցությամբ աշխարհում 6-րդ տեղն է գրավում:
Նշենք, որ երկրագնդի ամենաերկարակյաց բնակիչը Բարդեյի համերկրացին է` Ժաննա Լուիզա Կալմանն է: Նա մահացել է 1997-ի օգոստոսի 4-ին, ապրելով 122 տարի եւ 164 օր, հաղորդում է Utro.ru-ն:




























