Պլանշետով խաղալու նոր համաշխարհային ռեկորդ է սահմանվել Լոս Անջելեսում կայացած E3 ցուցահանդեսում: 26 հոգուց բաղկացած խումբը խաղացել է 26 ժամ եւ 2 վայրկյան: Միջոցառմանը ներկա է եղել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը, ով գրանցել է փաստը:
Միջոցառման ժամանակ մասնակիցներն օգտագործել են Samsung Galaxy Tab 8.9 պլանշետներ, որոնց վրա գործում է Snapdragon S3 պրոցեսորը:
Խաղացողները պետք է խաղային հետեւյալ 5 խաղերից մեկը. GT Racing ավտովազք, Motor Academy, սպորտային սիմուլյատոր Virtual Tennis, «կրակոցային» Galaga: Special Edition, արկադա Fruit Ninja եւ ֆայթինգ Blood & Glory:
Թե ով որ խաղը պետք է խաղար, ընտրել է ժյուրին:
Ամեն մեկ ժամ խաղալուց հետո նրանք իրավունք են ունեցել 10 րոպե հանգստանալ: Եթե խաղացողը 2 ժամ խաղացել է առանց դադարի, նա իրավունք է ունեցել 20 րոպե հանգստանալ: Խաղի սենասին մասնակցել է 32 մարդ, որից եզրափակի է անցել 26-ը:
5 խաղացող որակազրկվել են, երկուսը քնել են, եւս երեքը ուշացել են ընդմիջմանը:



























