Սպասվում է, որ 2012թ-ին ԱՊՀ երկրների տնտեսությունը կբախվի չափավոր անկման հետ` 2011թ. աճի հաստատուն տեմպերից հետո: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերով դեպարտամենտի հրապարակած` «Միջազգային տնտեսական իրավիճակն ու նրա հեռանկարները. 2012 (2012 թ. առաջին կիսամյակի տվյալներ)» զեկույցում:
ԱՊՀ երկրներում արտադրությունը կարձանագրի միջինը 4,3% աճ` 2011թ. 4,7%-ի դիմաց:
Տարածաշրջանում էներգակիրների խոշոր արտահանողների` Ռուսաստանի եւ Ղազախստանի համար տնտեսական կայուն աճը պայմանավորված կլինի նավթի գներով:
Ընդհանուր առմամբ զեկույցում ընդգծվում է, որ եվրագոտում պարտքային ճգանաժամը մնում է համաշխարհային տնտեսության համար ամենամեծ սպառնալիքը: Ճգնաժամի սրացումը կարող է ֆինանսական շուկաներում լուրջ ցնցումների հանգեցնել: Փորձագետների կարծիքով, իրավիճակն անմխիթար է մնում, իսկ ԵՄ-ի տնտեսությանը 2012 թ-ին լճացում է սպառնում:



























