Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (ՄՀԵԿ) մի խումբ գիտնականներ հերթական անգամ ժխտել է նախկինում արված հայտարարությունները, որ նեյտրինոներն ի վիճակի են լույսի արագությունից արագ շարժվել: Հունիսի 8-ին ճապոնական Կիոտո քաղաքում տեղի ունեցող գիտաժողովում ֆիզիկոսներն ընդունել են, որ չափումների սխալ է տեղի ունեցել:
2011 թվականի սեպտեմբերին ֆիզիկոսների միջազգային խումբը սենսացիոն հայտարարություն էր արել` նշելով, որ նեյտրիոնյի տարրական մասնիկները, դետեկտորին են հասնում 0,00000006 վայրկյան շուտ, քան լույսի հոսքը: Եթե փորձի արդյունքները հաստատվեին, կվերանայվեին ժամանակակից ֆիզիկայի հիմունքները, որոնք ամրագրված են հարաբերականության տեսությամբ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Այնուհետեւ հետեւել է հերքումների շարքը: Հաղորդվել է, որ գերլուսային նեյտրինոները չափման սխալ են: Այս տարվա մարտին նման եզրահանգման է եկել ICARUS-ը` Գան Սասոյի միջուկային ֆիզիկայի Ազգային ինստիտուոտում (Իտալիա):
OPERA-ի ներկայացուցիչները ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի միջազգային կոնֆերանսում պատմել են, որ 2011 թվականին ստացված տվյալները վերանայվել են` հաշվի առնելով չափման սարքերի ազդեցությունը:




























