Ֆրանսիայի իրավապահները «Ինտերպոլի» եւ «Եվրապոլի» աջակցությամբ, մաստաբային հատուկ գործողություն են իրականացրել, որի արդյունքում ձերբակալել են հանցավոր խմբավորման 21 անդամի, հաղորդում է GHN-ը:
«Ինտերպոլի» տվյալներով, ձերբակալվածների մեծ մասը Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ են:
Հանցավոր խմբավորումը գործել է հյուսիսային Ֆրանսիայում եւ Բելգիայում եւ նրա «ակտիվում» կա շուրջ 300 կողոպուտ:




























