Դանիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որով բոլոր եկեղեցիները պարտավոր են ամուսնական արարողություն իրականացնել միասեռ զույգերի համար:

Միաժամանակ, յուրաքանչյուր հոգեւորական կարող է հրաժարվել նման արարողությունից, բայց տեղի եպիսկոպոսը պարտավոր է նրան փոխարինող գտնել: Նոր օրենքն ուժի մեջ է մտնում հունիսի 15-ից:

111-հոգանոց խորհրդարանում օրենքն ընդունվել է բացարձակ մեծամասնությամբ (85 կողմ):

Այդուհանդերձ, շատ դանիացի հոգեւորականներ եւ որոշ եպիսկոպոսներ հայտարարել են, որ չեն պսակի գեյերին եւ լեսբուհիներին, իսկ օրենքն էլ անվանել են եկեղեցին պառակտող:

Բացի այդ, նոր օրենքի դեմ հանդես են եկել տեղի ալտրաաջերը, հաղորդում է «Պոդրոբնոստին»:

Դանիայի եկեղեցու հարցերով նախարար Մանու Սարինը (էթնիկ հնդիկ, ով ծնվել է Փենջաբում) այս օրենքն անվանել է «պատմական» եւ հայտարարել, որ դա բոլոր մարդկանց համար ամուսնության հավասար հնարավորություններ կստեղծի:

1989 թվականին Դանիան առաջին երկիրն էր, որ օրինականացրել քաղաքացիական նույնասեռական կապերը: