Կասպյան գազամուղի հետ կապված ցանկացած որոշում կարող է ընդունվել միայն կասպյան «հնգյակի» կոնսենսուսի հիման վրա, կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովում նա հայտարարել է, որ Մոսկվան լեգիտիմ չի համարի Կասպյան գազամուղի վերաբերյալ առանց կոնսենսուսի ընդունված ցանկացած որոշում: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը` մեկնաբանելով հունիսի 3-4-ին տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքները:

«Կապված ԵՄ-ի կողմից Տրանսկասպյան գազամուղի նախագծի ամեն գնով առաջ մղման հետ, Պուտինը մանրամասն բացատրել է Կասպյան ավազանի շուրջ ստեղծված իրավական իրավիճակը: Կասպյան գազամուղի հետ կապված ցանկացած որոշում կարող է ընդունվել միայն կասպյան «հնգյակի» կոնսենսուսի հիման վրա: Հակառակ դեպքում դրանք լեգիտիմ չեն լինի: ԵՄ-ն չի կարող հաշվի չառնել դա»,-ասել է Ուշակովը:

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Կիեւը շահագրգռված է Տրանսկասպյան գազամուղի շինարարության մեջ: