Թուրքիայի տարածքում վերականգնվել է ռուսական «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի գործունեությունը: Այս մասին Twitter-ի իր բլոգում գրել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Պերեկոպսկին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի կեսերին Թուրքիայում դատարանի որոշմամբ արգելափակվել էր «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի հասանելիությունը:
Այն խոշորագույն սոցիալական ցանցն է Ռուսաստանում, որի ակտիվ օգտատերերի թիվը օրական հասնում է 35 մլն-ի:




























