2009-ին ֆրանսիական «Աէրոբուս A-330» օդանավի աղետի ենթարկվելու եւս մեկ պատճառ է ի հայտ եկել: Ողբերգության պատճառ կարող էր լինել անձնակազմի հրամանատարի գործողությունները, ով իր պարտականությունները կատարելու փոխարեն բորտ-ուղեկցորդուհու հետ «սիլի-բիլի» է արել:
Այն պահին, երբ օդանավը մտել է փոթորկի հատված եւ կայծակը հարվածել է օդանավին, 58-ամյա Մարկ Դյուբուան չի եղել օդաչուների խցում: Նա ղեկի մոտ է եկել սարքավորումների փչանալուց միայն մեկ րոպե անց: Այդ մասին են խոսում «սեւ արկղերի» վերծանման արդյունքում ստացված տվյալները: Թե որտեղ է առանձնացել նա բորտ-ուղեկցորդուհու հետ, հայտնի չէ, գրում է Utro.ru-ն:
«Աէրոբուս A-330»-ը 2009-ի մայիսի 31-ին Ռիո դե-Ժանեյրոյից թռչում էր Փարիզ, երբ վթարի ենթարկվեց: Օդանավում կար 228 մարդ:




























