Նալչիկում սպանվել է «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագու Եգոր Սվիրիդովին սպանած Ասլան Չերկեսովի հայրը:

Իրավապահների տվյալներով, 68-ամյա Մագոմեդ Չերկեսովին սպանել են շահադիտական նկատառումներով:

Սպանության մեջ կասկածվող արդեն ձերբակալված է: Մագոմեդ Չերկեսովի հարազատները դեռեւս հունիսի 5-ին ոստիկանությանը հայտնել էին նրա անհետացման մասին: Նա մեքենայով ապրանքներ էր տեղափոխում, սակայն այդ օրը տուն չէր վերադարձել:

Չերկեսովի մեքենան գտել են, որի ղեկին եղել է Բակսանի շրջանի Կուբա-Տաբա գյուղի 23-ամյա բնակիչը: Նույն օրը նա ոստիկաններին ցույց է տվել այն տեղը, որտեղ թաքցրել է մարմինը:

Նախնական տվյալներով, սպանությունը կատարվել է շահադիտական նկատառումներից ելնելով. Կասկածյալը մտադիր էր վաճառել մեքենան եւ վճարել պարտքերը: