Մոսկվայում հղի ղրղըզուհին ինքնասպան է եղել այն պատճառով, որ ծնողները ցույլ չեն տվել ամուսնանալ սիրելի տղամարդու հետ: 18-ամյա Նուրզադ Օրոզոբեկովան ցած է նետվել 9-րդ հարկից:
Հարազատներն արգելել են աղջկան ամուսնանալ իր երեխայի հոր հետ: Նուրզադը 23-ամյա Ակլբեկ հետ ծանոթացել է դեռեւս Ղրղըզստանում եւ նրա հետ փախել Մոսկվա: Աղջկա հայրը դեմ է եղել, որպեսզի դուստրը հանդիպի Ակլբեկի հետ:
Մի քանի ամիս առաջ Նուրզադն իմացել է, որ հղի է եւ այդ ժամանակ ամուսնության որոշում է կայացրել, սակայն հայրը հրաժարվել է իր հավանությունը տալ իր դստեր հարաբերություններին, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հարազատների հետ հեռախոսային խոսակցությունից հետո, Նուրզադին մեռած են գտել շենքի մոտ, որտեղ նա եւ Ակլբեկը միասին բնականար էին վարձել:




























