Մայամի-բիչում գտնվող Casa Casuarina վիլլան, որտեղ գնդակահարվել էր հայտնի մոդելյոր Ջաննի Վերսաչեն, 125 մլն դոլարով հանվել է վաճառքի:

Վերսաչեն օվկիանոսի ափին գտնվող այս ամառանոցը ձեռք էր բերել 1992 թվականին 10 մլն դոլարով եւ ծախսել եւս 33 մլն դոլար այն վերակառուցելու համար: Մասնավորապես, նա կառուցել է ամառանոցի հարավային հատվածը եւ լողավազանը, որի համար օգտագործվել է 24-կարատանոց ոսկի:

19 հազար քմ ընդհանուր մակերեսով տունն ունի 10 ննջարան եւ 11 լոգարան, հաղորդում է «Էխո պլանետին»:

1997-ին հայտնի մոդելյորը գնդակահարվել էր վիլլայի տարածքում` սերիական մարդասպան Էնդրյու Կյունենենի կողմից: 2000 թվականին Casa Casuarina-ն 20 մլն դոլարով գնել էր հեռահաղորդակցության մագնատ Պիտեր Լոֆտինը: