24-ամյա պարող Քասփեր Սմարթը, ով 42-ամյա դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի նոր սիրեցյալն է, աստղին սեր խոստովանելու յուրահատուկ միջոց է գտել. նա Լոպեսի անունը դաջել է իր առնանդամի վրա:

Նրանց մտերիմների խոսքով, երգչուհին հիացած է նման յուրահատուկ խոստովանությամբ: Նա հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Սմարթի մարմնի վրայի բոլոր դաջվածքները, սակայն կոնկրետ այդ դաջվածքը շատ յուրահատուկ է, գրում է «Ռաուտը»:

Երգչուհին իր սիրեցյալի վրա հսկայական գումարներ է ծախսում, ուստի զարմանալի չէ, որ նա այդպիսի հիմար քայլեր է անում, որպեսզի տպավորություն գործի Լոպեսի վրա, գրում է պարբերականը: