Գիտնականները եկել են բավական տհաճ եզրահանգման, որ փորի հատվածում ճարպերը, որից բոլորն ուզում են ազատվել, անհրաժեշտ է օրգանիզմին: Ճարպի շերտը, պարզվում է, կարգավորում է իմունային համակարգը:

Չիկագոյի համալսարանի մասնագետները պարզել են, որ փորի ճարպերը մի շարք ինֆեկցիաներից եւ վիրուսներից առաջին պաշտպանիչ գոտին են: Բացի այդ, այն նույնիսկ ընդունակ է օգնել վնասված հյուսվածքների ռեգեներացմանը:

Գիտնականների բացահայտումը ունի ոչ միայն տեսական, այլեւ պրակտիկ նշանակություն: Օրինակ, հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել նոր դեղամիջոցներ մշակելու գործում այն մարդկանց համար, ում այլ հյուսվածքներ կամ օրգաններ են փոխպատվաստել, քանի որ ճարպը թույլ չի տալիս նոր օրգանին դուրս մղվի օրգանիզմից: