Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հանրահավաքների մասին սկանդալային օրենքը, որը խստացնում է դրանց կազմակերպման եւ անցկացման ժամանակ արձանագրված խախտումների նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին նա հայտարարել է դատական համակարգի զարգացման հարցերով խորհրդակցության ժամանակ:

«Հանրությունը թույլ տալով հանրահավաքներ եւ քայլերթեր, պետք է իրեն պաշտպանի ռադիկալիզմից», -ասել է Պուտինը` մեկնաբանելով օրենքը: Միաժամանակ նա նշել է, որ նոր օրենքում չկան ավելի խիստ պատժաչափեր, քան եվրոպական երկրների նմանատիպ օրենքներում են:

Միաժամանակ նա չի բացառել նոր օրենքում փոփոխությունների հնարավորությունը:  Ի դեպ, նոր օրենքը լայն քննարկումներ էր առաջացրել լրատվամիջոցներում եւ հանրության մեջ: Ընդդիմադիր քաղաքական գործիչների, լրագրողների մեծ մասը քննադատել էին այն` համարելով հակաժողովրդական օրենք: