Անկարայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության  նահանգային կառույցի մոտ մի խումբ կանայք բողոքի ակցիա են իրականացնել ընդդեմ իշխող կուսակցության կողմից առաջարկվող աբորտի մասին նոր օրինագծի։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ կանայք բողոքի ցույցի ժամանակ պահանջել են ազատ արձակել իրենց ընկերներին, ովքեր ձերբակալվել են նմանատիպ բողոքի միջոցառման մասնակցելու համար, հնչեցրել կարգախոսներ. «Աբորտն էլ, ծննդաբերելն էլ՝ կնոջ իրավունքն է» եւ «Աբորտը կնոջ իրավունքն է»։

Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը փորձել է միջամտել, որից կատաղած կանայք ոստիկանների վրա են նետել ներկված ջրերով լցված պահպանակներ։