Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան" ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցով հանդես է եկել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը եւ նշել, թե ինչ փոփոխություններ են կատարվել «ՀՀ ոռոգման եւ դրենաժի ազգային քաղաքականության» հայեցակարգում: Խորհուրդը հաստատել է նաեւ ՀՄՀ-Հայաստանի 14-րդ հատկացման հայտը, համաձայն որի 2010 թ առաջին եռամսյակում Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային է ներկայացվել 11 մլն 771 հազար 871 ԱՄՆ դոլարի հայտ: Նշված հայտի շրջանակներում նախատեսվում է առկա պայմանագրերի ներքո շարունակել շինարարական աշխատանքները, այն է` 17 պոմպակայանների վերականգնում, 5 ինքնահոս եւ 6 մայր ջրանցքների վերանորոգում, ինչպես նաեւ սկսել աշխատանքները՝ Արարատի, Արմավիրի եւ Վայոց Ձորի որոշ համայնքներում ներքին ոռոգման ցանցի եւ Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ուղղությամբ:



























