Թուրքիայի Տրապիզոն քաղաքում, այսօր` հունիսի 8-ին, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Գրիգոլ Վաշաձեի, Ահմեդ Դավութօղլուի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքում ստորագրվել է Տրապիզոնի եռակողմ հռչակագիրը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, ստորագրումից հետո Մամեդյարովն ասել է, որ իր երկրի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում էներգետիկ ծրագրերի զարգացմանը:

Արդեն ավանդույթի ուժով, Մամեդյարովն այդ խոսքերից հետո սկսել է իր գործընկերներին պատմել ԼՂ հարցում Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման մասին, հակամարտությունն անվանելով «չսառեցված», որը վտանգում է տարածաշրջանի կայունությունը: