Դամասկոսը սուզվել է խավարում քաղաքի խոշորագույն էլեկտրակայանի դիվերսիայի պատճառով։ Սիրիական մայրաքաղաքի գրեթե կեսը մնացել է առանց էլեկտրականության։
Զինված անհայտ խմբավորումը պայթեցրել է 4 գեներատոր եւ թաքնվել։ Սկսվել է ուժեղ հրդեհ։ Հենց կրակը մարել են, աշխատանքն են սկսել վերականգնողական խմբերը։ Էներգետիկայի նախարարությունում վնասը գնահատել են 3 միլիոն դոլար, հայտնում է ՆՏՎ-ն՝ հղում անելով սիրիական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությանը։
Մինչդեռ Դամասկոսի բնակիչները հայտնում են, որ քաղաքում մարտեր են ընթանում կառավարական զորքերի եւ ընդդիմության ջոկատների միջեւ։




























