ԱՄՆ-ում ձերբակալել են մանկական պոռնոարդյունաբերությանը մասնակից 190 մարդու:

«Օրիոն» գործողության ընթացքում ձերբակալվել են մարդիկ, որոնք պահել, փոխանցել եւ կամ արտադրել են մանկական պոռնոգրաֆիա, բացի այդ, փրկվել են պոռնոարդյունաբերության մեջ ներգրավված 18 երեխաներ:

Ձերբակալվածներ կան նաեւ Իսպանիայում, Արգենտինայում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆիլիպիններում: Գործողություններին մասնակցել են նաեւ Շվեդիայի, Սերբիայի եւ Նիդեռլանդների իրավաահ մարմինները, հաղորդում է «Միրը»:

Միչիգանում ձերբակալվածներից մեկի մոտ շուրջ 1200 արգելված պատկերներ եւ 109 տեսագրություն են հայտնաբերել: Մյուսը` Լուիզիանայի 35-ամյա բնակիչը, բռնաբարել է իր խնամքին հանձնված երեխային եւ իր գործողությունները նկարահանել տեսախցիկով: