Իսպանիայում եւ Հունաստանում իրավիճակի զարգացումը կարող է հանգեցնել եվրագոտու շատ երկրների վարկանիշների նվազմանը, նախազգուշացնում է Moody`s Investors Service-ը:

Այնուամենայնիվ, նշում է գործակալությունը, իսպանական բանկային հիմնախնդիրը շատ առումներով յուրահատուկ է եւ եվրագոտու այլ երկրների համար բացասական գործոն չէ` բացառությամբ Իտալիայի, որը եւս Եվրոպական կենտրոնական բանկից ֆինանսական միջոցների հատկացման աճող կախվածություն է զգում, գրում է rbc-ն:

Ի տարբերություն նրա, եթե եվրագոտուց Հունաստանի դուրս գալու վտանգը հետագայում աճի, դա լրացուցիչ լարվածություն կստեղծի տարածաշրջանում, ամփոփում է Moody`s-ը:

Եվրագոտուց Հունաստանի դուրս գալու վտանգն ազդում է Կիպրոսի, Պորտուգալիայի, Իռլանդիայի, Իտալիայի եւ Իսպանիայի ֆինանսական դրության վրա: Եթե Հունաստանը դուրս գա եվրագոտուց, Moody`s-ը կվերանայի բոլոր երկրների վարկանիշները, ներառյալ Ааа վարկանիշով պետությունները: