Մեծ Բրիտանիայի բնակիչն ու Բելգիայի քաղաքացին «Եվրամիլիոններ» վիճակախաղով 79-ական միլիոն են շահել:
«Եվրամիլիոններ» վիճակախաղը անցկացվել է հւնիսի 8-ին Եվրոպայի ինը երկրներում` Իռլանդիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Բելգիա, Պորտուգալիա, Լյուքսեմբուրգ Շվեյցարիա եւ Իսպանիա:
Հաղթողների մասին տեղեկատվություն առայժմ չի տրամադրվում, գրում է uznayvse.ru-ն:
«Եվրամիլիոններ» վիճակախաղի պատմության մեջ ամենախոշոր շահումը գրանցվել է 2010թ. հոկտեմբերին, երբ Բրիտանիայի բնակիչը 129 մլն եվրոյի կտրոն էր ստացել:




























