Մերձմոսկվայի երեք բնակիչներ են զոհվել սեփական տան բակի ջրհորում: Պատճառը եղել է գազով, ենթադրվում է` մեթանով, թունավորումը:  Հետաքննությունը պարզում է, թե ինչպես է մեթանը հայտնվել ջրում: 

Տղամարդիկ որոշել են մաքրել ջրհորը: Ամենակրտսեր զոհը Անդրեյ Կրիվովն է` 18 տարեկան: Ըստ ԱԻՆ տվյալների` նրա 44-ամյա հայրը` Յուրի Կրիվովը եւ 42-ամյա հարեւանը` Մարկ Կաշինը հայտնվել են ջրհորում` փորձելով այնտեղից դուրս բերել Անդրեյին:

ԱԻՆ աշխատակիցները կանխել են չորրորդ մարդու մահը, ով եւս փորձել է ջրհորը մտնել: Ջրհորի խորությունը 12 մետր է:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», տուժել են եւս երկու հոգի` մեկ փրկարար եւ մեկ տեղի բնակիչ: Նրանք իջել են ջրհոր` զոհերին հանելու համար, սակայն մեթանից թունավորվելով` կորցրել են գիտակցությունը եւ հոսպիտալացվել: