Ընկերների միջազգային օրը (International Friends Day) նշվում է ողջ աշխարհում հունիսի 9-ին:

Ընկերների օրը նշելու ավանդույթը ծնվել է ԱՄՆ-ում 1935թ., երբ Կոնգրեսը օգոստոսի առաջին կիրակին հռչակել է Ընկերության ազգային օր եւ այդ օրվանից սկսած այն նշվում է ամեն տարի, սակայն ոչ պաշտոնապես Ընկերների միջազգային օրը նշվում է այսօր` հունիսի 9-ին:

Ընկերների օրը կարելի է նվերներ, ծաղիկներ, բացիկներ փոխանակել, հատուկ ավանդույթ է թեւնոցներ կապելը: Սոցիալական ցանցերի հայտնվելու հետ Ընկերների օրը դարձել է լայնածավալ տոն, որը նշում են online ռեժիմում: