Այսօր` հունիսի 9-ի առավոտյան, Իտալիայի հյուսիսում` Վենետո եւ Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա նահանգներում  4,5 մագնիտուդով երկրաշաժ է տեղի ունեցել: Ավերածություններ չեն եղել, սակայն երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին 6 մագնիտուդով հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել Էմիլիա Ռոմանիա նահանգում, եւս մեկը տեղի էր ունեցել մայիսի29 –ին ` 5,8 մագնիտուդով: Զոհերի ընդհանուր թիվը կազմել էր 26 մարդ, մոտ 400 մարդ վիրավորվել էր, ավելի քան 15 հազարը` անօթեւան մնացել: