Աֆղանստանում, այսօր` հունիսի 9-ին, ահաբեկչության զոհ է դարձել 4 զինծառայող: Միջադեպը տեղի է ունեցել Կապիսա նահանգում, որտեղ գտնվում են Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ֆրանսիական զորակազմի հիմնական ուժերը:
Հարձակումը գործել են ապստամբները: Այս մասին նշվում է ISAF-ի հայտարարության մեջ:
Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», այլ տվյալներով, ահաբեկչության հետեւանքով զոհվել է 6 զինծառայող, եւս 6-ը, այդ թվում երեք խաղաղ բնակիչ, վիրավորվել են:



























