Չինական Սինյան քաղաքի փողոցներում հայտնվել է անսովոր տեսքով, վարդագույն մի կենդանի` երկարամազ բաշով: Քաղաքի բնակիչները խուճապի են մատնվել, շատերը որոշել են, որ դա մոտակա գիտահետազոտական կենտրոնից փախած մուտանտ է:
Քանի որ Սինյանը գտնվում է մի քանի գիտահետազոտական կենտրոնների եւ բժշկական դպրոցների մոտ, տեղի բնակիչները համարել են, որ տաօրինակ կենդանին փորձարկումների զոհ է դարձել, ապա լաբորատորիայից փախել քաղաք, գրում է Utro.ru-ն` վկայակոչելով The Daily Mail-ը:
Միաժամանակ, իրավապահները պնդում են, որ խոսքը շան չինական մերկ փամփլավոր թանկարժեք ցեղատեսակի մասին է: Այս ցեղատեսակի մոտ մազերն աճում են փնջերով միայն ճակատին եւ պոչի վրա:




























