54-ամյա ամերիկուհի Բեթի Ջոնսին կալանավորել են հարեւանների բողոքների հիման վրա: Վերջիններս բողոքել են, որ կինը ժամերով բարձրաձայն աղոթում է եւ չի թողնում իրենց քնել:
Կնոջ խոսքով, ամեն կիրակի ինքը դիմում է Աստծուն: Բացի աղոթքներ կարդալուց, 54-ամյա ամերիկուհին եկեղեցական երաժշտություն է լսել: Սակայն նրա կրոնական համոզմունքները ըմբռնում չեն գտել նրա հարեւանների շրջանում: Գիշերը ժամը երեքից հետո հնչող աղմուկը հունից հանել է հարեւաններին, որոնք դիմել են ոստիկանություն:
Ժամանած ոստիկանները խնդրել են կնոջը ցածրացնել մագնիտոֆոնի ձայնը եւ չմիացնել այն գիշերները: Միսիս Ջոնսը արհամարհել է ոստիկանության խնդրանքները:
Ոստիկանները եւս մեկ անգամ այցելել են կնոջը, ով հրաժարվել է այցելել ոստիկանական բաժանմունք եւ ստորագրել տուգանքի փաստաթուղթը:
Բեթի Ջոնսին մեղադրանք է առաջադրվել երկու կետով. Խուլիգանություն եւ հասարակական կարգի խանգարում: Կինը ստիպված է եղել մեկ օր անցկացնել ոստիկանության բաժանմունքում, մինչ կվճարեին 1000 դոլարի գրավը:




























