Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը` արքայազն Ֆիլիպը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ անցկացրել է մի քանի օր:

Էդինբուրգի հերցոգը հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 4-ին` Թեմզա գետի վրա նավերի մսնակցությամբ շքերթին մասնակցելու հաջորդ օրը: Շքերթը կազմակերպվել էր Եղիսաբեթ II-ի գահակալության 60-ամյակի տոնակատարությունների շրջանակներում:

Այդ օրը Լոնդոնում շատ ցուրտ ու քամոտ եղանակ է եղել:

Վաղը` հունիսի 10-ին Ֆիլիպը կդառնա 91 տարեկան: